Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Աստվածամոր ուղերձը

Աստվածամոր ուղերձը
11.05.2025 | 22:00

ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐԸ ԵՐԵՎԱՑ ԵՐԵՔ ՓՈՔՐԻԿ ՀՈՎԻՎՆԵՐԻՆ

1917 թվականին, Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքի մերձակայքում, հովվություն անող Լուսիային և նրա երկու զարմիկներին, որ ավելի փոքր էին, Աստվածամայրը երևաց։ Այդ ժամանակ Լուսիան 10 տարեկան էր․ նա Տիրամորից կարևոր вւղերձ ստացավ՝ հայտնելու ամբողջ աշխարհին։

Քույր Լուսիան պայծառատես էր, ապրեց 97 տարի և Աստվածամոր երևումները գրի էր առնում ու հանձնում էր Հռոմի պապերին, որոնք շարունակում էին անտեսել դրանցում եղած նախազգուշացումներն ու հանձնարարականները, չտեղեկացնելով հավատացյալ մարդկությանը։

Եվ միայն 1930 թվականին, առաջին անգամ Վատիկանը Տիրամոր մարգարեական պատգամները արժանահավատ անվանեց։

Լուսիա քույրը միանձնուհի էր դարձել և նրա այս աշխարհային կյանքի ընթացքում մի քանի պապեր գահակալեցին, որոնք բոլորն էլ գրեթե նույն անտարբերությամբ վերաբերվեցին Տիրամոր թելադրություններին, դրանցից քչերը միայն, ժամանակ առ ժամանակ, հայտնի անելով հավատացյալ հանրությանը։ Եվ Տիրամայրը քույր Լուսիայի միջոցով զգուշացնում էր աշխարհի վրա եկող մեծամեծ արհավիրքների ու դրանցից Քրիստոսին դարձ անելու, ապաշխարելու միջոցով ազատվել- փրկվելու, կյանքի ելքերի մասին։

Իսկ Արմագեդոնի կործանումը (ուղերձում նշված էր, որ 2025 թվականին պիտի տեղի ունենա), այսինքն՝ այս տարի։

Սակայն Հռոմի պապերը, տևականորեն թաքցնում էին Արմագեդոնի վերաբերյալ, երկրագնդին սպասվող մեծ երկրաշարժի վերաբերյալ նախազգուշական մարգարեությունները, վախենալով, թե դրանք հանրայնացնելը աշխարհում մեծ խուճապ կառաջանա:

ՏԻՐԱՄԱՅՐԸ ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԻՆ ԶՈՐԱՎՈՐ ՆՇԱՆՆԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ՎՍՏԱՀԵՆ ՈՒ ՀԱՎԱՏԱՆ ՈՒՂԵՐՁԻՆ

1917 թվականին աշխարհով մեկ հայտնի դարձավ, որ Աստվածամայրը երևում է երեք փոքրիկ հովիվներին, խոսում նրանց հետ։ Եվ ամեն տեղից հավատացյալ, թե անհավատ մարդիկ եկան հավաքվեցին, թվով մոտ 70 000 հոգի, քանի որ իմացան, որ Աստվածամոր և երեխաների հաջորդ հանդիպումը լինելու է՝ 1917 թվականի հոկտեմբերի 13-ին և Տիրամայրը զորավոր նշան է ցույց տալու հավաքված հանրությանը։

Այդ օրը Սրբուհին մեծաթիվ հավաքվածների առաջ «Արեգակի հրաշքը» ցույց տվեց, որպեսզի իր ուղերձին առավել վստահեն ու հավատան, որ Ինքը՝ Տիրամայրն է խոսում իրենց հետ։

Արեգակը հանկարծ սկսեց ինքն իր շուրջ հոլի նման պտտվել։

Եվ ապա՝ ընկնել, այդպես ամենքին մատնելով սարսափի։ Շատերը ծնկի գալով դողահար՝ իրենց մեղքերն էին խոստովանում, կուրծք ծեծում, հառաչում էին, հեկեկում, ներում էին հայցում։ Ապա և արևը կարգավորվեց, վերադարձավ իր բնական դիրքին։ Եվ ժամանակակից շատ ականատեսներ, գիտնական այրեր՝ այդ մասին իրենց հուշերում նկարագրեցին։

Սակայն երբ Վատիկանում վախեցան Տիրամոր ուղերձը հանրայնացնել, այդ ժամանակ Սրբուհի Կույսը Լուսիա միանձնուհի քրոջը ասաց.

«Մի՛ վախեցիր ուղերձը լայնորեն տարածել, սիրելի՛ս: Ես Երկնքի Մայրն եմ, ով խոսում է ձեզ հետ և ջանադիր եղիր, որ ուղերձը ողջ աշխարհով մեկ հանրայնանա: Եվ տարածելիս էլ պիտի հանդիպեք մեծ դիմադրությունների: Սակայն հարկ է, որ մարդիկ ժամանակին լսե՜ն ու իմանան, թե իրենց մեղքերը, որքան էլ ջանան թաքցնել, չեն կարողանալու, և, ի վերջո, դրանք բոլորն էլ բացահայտվելու են: Առավել լավ է չուշանան խոստովանել, թողություն խնդրել այն մեղքերի համար, որոնք արդեն գործել են, և նրանց համար, որոնք կարող են դեռ գործել, խոստովանեն, որպեսզի փրկվեն:

(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ